
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը, 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-4-ին ամենուրեք կնվազի 5-7 աստիճանով, 6-ի ցերեկը 7-ին կբարձրանա 3-40:
Երևանում նոյեմբերի 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է թաց ձյան տեսքով: 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թուլյ տեղումների հավանականություն: 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն