
Ավտոմեքենայից դանակ և թմրամիջոց է հայտնաբերվել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.30-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 15 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ռուբիկ Մ.-ն` իր «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայով:
Զննությամբ մեքենայի վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է 15,5 սմ շեղբի երկարությամբ դանակ և թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով 2,5 գ կշռով կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն