
Հասմիկ Ղարիբյանին կտեղափոխեն Հայաստան. Նա մահացել է հիվանդանոցում. news.am

ԱՄՆ-ում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին» կհուղարկավորեն Հայաստանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա ընկերներից:
Այժմ ԱՄՆ-ում գտնվող նրա հարազատները զբաղվում են տեղափոխման հարցերով, փորձելու են հնարավորինս շուտ դին տեղափոխել Հայաստան, թեեւ նման ընթացակարգերը սովորաբար տեւում են 1-2 շաբաթ:
Կայքին հայտնի է դարձել նաեւ, որ Հասմիկ Ղարիբյանը մահացել է հիվանդանոցում: Նրա հիվանդության մասին ընկերները իմացել են մոտ 1-1,5 տարի առաջ, ԱՄՆ-ում սիրված դերասանուհին ամեն ինչ արել է ապաքինման համար, բայց, ապարդյուն:
Մանրամասներն՝ այստեղ