Բաժիններ՝

«Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի աջակցությամբ կազմակերպում է ««Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների» խորագրով բարեգործական համերգ, որը կկայանա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում:

Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Ռուբեն Հախվերդյան, Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը, Կարեն Մամիկոնյան, Էդուարդ Զորիկյանը, Վահե Քոչարը, Ռուբեն Քամալյանը, Արմեն Ադամյանը, Քրիստ Մանարյանը, Վահան Արծրունին և Լիլիթ Սարգսյանը:
Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 4-ամյա Սաթենիկ Նազարյանի համար բացված հաշվեհամարին: Տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել (099) 599 461 , (098) 798 980 հեռախոսահամարներով: Տոմսերի արժեքն է՝ 1000, 2000 և 3000 դրամ:

«Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին հաճելի երաժշտական երեկո վայելելու և դրանով իսկ բարի գործ կատարելու՝ կոչ անելով անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ:

4-ամյա Սաթենիկի մոտ ախտորոշվել են ժառանգական սֆերոցիտոզ (հեմոլիտիկ սակավարյունություն) և ապլաստիկ կրիզ հիվանդությունները: Սակայն այս ախտորոշումները առայժմ ճշգրիտ և հավաստի չեն. Երեխան առայժմ հետազոտվել է Հայաստանի և Վրաստանի կլինիկաներում: Սակայն ճշգրիտ ախտորոշման և համապատասխան բուժում ստանալու համար բժիշկները Սաթենիկի ծնողներին հորդորում են երեխային անհապաղ Գերմանիա տեղափոխել, ինչ, սակայն, ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված:

Սաթենիկի բժշկական փաստաթղթերը կարող եք գտնել այստեղ.

Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում նրա համար բացված հաշվեհամարներին՝
220292067810000 /դրամային փոխանցումների համար/, 220292061300001 /դոլարային փոխանցումների համար/, ստացող՝ Սերգեյ Նազարյան:

Հարգանքով ՝ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս