
Արմեն Աշոտյանը ցավակցություն է հայտնել դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մահվան առիթով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մահվան առիթով։
«Ինչպես հազարավոր մարդիկ, ես էլ կիրակնօրյա առավոտը սկսեցի տխուր նորությունով: Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մահը ծանր լուր էր: Ցավակցում եմ Հասմիկի հարազատներին և ընկերներին:
Երբ կարդում եմ ՖԲ ժապավենը, մի հարց է ինձ այնուհանդերձ մտատանջում:Ինչո՞ւ Հայաստանում այդքան բարի, լավ, դրական, մարդկային ու ջերմ բառեր կարելի է լսել հիմնականում մահանալուց հետո:
Ո՞նց անենք, որ սիրենք իրար ու բարի լինենք նախ կենդանության օրոք…»,- ասվում է Արմեն Աշոտյանի գրառման մեջ։