
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է. Գեղարքունիքի մարզում առատ ձյուն է տեղում

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ժամը 21.30-ի դրությամբ Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի մարզերում տեղում է անձրև, իսկ Կոտայքի մարզի Չարենցավան-Հրազդան հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում` թույլ ձյուն: Գեղարքունիքի մարզում տեղում է առատ ձյուն:
Նշված հատվածներում ՃԱՆՇԻՆ աշխատակիցների կոմից իրականացվում է հերթապահություն: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: