
Երևանի Թբիլիսյան խճուղում երեք մեքենա է բախվել. վարորդներից մեկը հոսպիտալացվել է

Նոյեմբերի 2-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Նիսսան Պատվանդեր» մակնիշի 16 LS 008 պ/հ (վարորդ` Գ. Խ., ծնվ. 1991 թ.), «ԿԱՄԱԶ» մակնիշի 969 SS 65 պ/հ (վարորդ` Վ. Հ., ծնվ. 1954 թ.) և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 25 SS 452 պ/հ (վարորդ` Մ. Մ., ծնվ. 1988 թ.) ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով Մ. Մ.-ն տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները և կատարել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի հովացման աշխատանքներ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն: