
Հին Գյումրվա ուտեստներից է պոչով չանախը

tsayg.am-ը գրում է. Գյումրեցիները միշտ աչքի են ընկել իրենց հյուրասիրությամբ: Նրանց ճաշացանկը հարուստ է ու բազմազան: Բացի ավանդական ուտեստներից, որոնք գյումրեցու սեղանից անպակաս էին, կային նաև զուտ քաղաքին բնորոշ ուտեստներ: Շատերն են համտեսել Գյումրվա պոչով չանախը: Այն համարվում է քաղաքի ամենահարգի ուտեստներից մեկը և պատրաստվում է հատուկ բաղադրատոմսով: