«Աշխատում ենք, բայց անգամ այդ վառելիքի փողը չունենք, որ տանք, ստիպված մեծամասնությունն ընկել է վարկերի տակ: Վատ է գյուղի վիճակը: Իսկ այս պետությանը ես պետություն չեմ կարող համարել, գոնե սեփական ժողովրդին աշխատանքով ապահովեին, կարողանային աշխատել, ապրել»:
Հոկտեմբերի 31-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին բերման էր ենթարկվել 1974 թ. ծնված Ֆայզո Խ.-ն:
Շաբաթներ շարունակ Ալավերդու Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածի 18-րդ շենքի բակը կոյուղաջրերով է լցված:
Նույն օրը Մարինե Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ բերման և անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություններ կազմելիս դրանցում մտցվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը:
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և ՀՀ ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչության 6-րդ բաժնի աշխատակիցները խուզարկություն են կատարել Աղավնատուն գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Շմավոն Շ.-ի տանը:
Շատ քաղաքացիներ, որոնց իրավունքները խախտվել են դեռևս շարունակում են պայքարել՝ «Սևազգետ մայրեր», «Դուրս մեր գրպաններից», հղի կանանց նպաստների նոր օրենքի դեմ շարժում, բռնության ենթարկված կանանց իրավուքների պաշտպանության ակցիաներ, ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության դեմ շարժում և վերջապես Շանթ Հարությունյան և ընկերներ՝ «Արժեքների հեղափոխություն»:
Հարցին՝ վարչապետը կառավարության վերջին նիստում ասաց՝ հղիները պետք է չտուժեն, կարո՞ղ ենք ակնկալել, որ ինչ-որ բան փոխվի, Ա. Ադիբեկյանը պատասխանեց. «Հույս ունենաք: Չեռնոմիրդինան լավ բան էր ասում՝ «хотелось как лучше а получилось как всегда»: Մենք էլ ենք ուզում, որ լավ լինի, բայց սովորաբար ստացվում է այնպես, ոնց ստացվում է: Լավ կլինի, որ ժողովուրդը չտուժի»:
Կոմիտեից 168.am-ին փոխանեցեցին, որ Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգը ստացվել է հոկտմբերի 25-ին, ժամը 23:20-ին, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սիսիան քաղաքի բնակչուհի Անի Դավթյանը, ով հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05 հիվանդանոցում մահացել է:
«Խելոքը սովորում է ուրիշների սխալի վրա, տգետը՝ սեփական սխալների վրա, հիմարը՝ ոչինչ երբեք չի կարողանում սովորել: Սա հերթական օրինակն է նրա, որ կառավարության չինովնիկները չեն կարողանում հասկանալ, որ հանրային շահերի հետ առնչվող բոլոր օրինագծերը պետք է նախ անցնեն հանրային քննարկումներ»,- այս տեսակետն այսօր հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծի մասին:
Երեկ` նոյեմբերի 2-ին դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել Կապան քաղաքի «ՌԻՈ» գիշերային ակումբում, որտեղից ծեծի մասնակցիներից մեկին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 16-րդ տարելիցը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՀՀ ԱՆ ՔԿՀ այլընտրանքային պատիժների կատարման Ավան և Նոր Նորք բաժանմունքի աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 1-ին, ժամը 13.50-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Էդուարդ Հ.-ն:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով «Մալաթիա» բուժկենտրոնում առանց ձեռքերի ևոտնաթաթի լույս աշխարհ եկած նորածնի աղմկահարույց դեպքին, ասաց. «Ցավոտ դեպք է եղել, արատներով երեխա է ծնվել: Դա արտառոց իրավիճակ է, անշուշտ: Համապատասխան քննարկում է լինելու այս շաբաթ նախարարությունում»:
Աբովյանում ինքնասպանության փորձ է կատարել 15-ամյա մի աղջիկ։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերրի 31-ին: Աղջիկն «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «դեղորայքային սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ։
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝նոյեմբերի 3-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, Երևանի Աբովյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հիմա Արդարադատության նախարարությունը պատրաստում է նոր նախագիծ՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ : Բայց մի կետ կա, որը շատ վիճելի է: Այսինքն՝ կան տվյալներ, որոնք չպետք է պաշտպանվեն: Ընդհանրապես, անձնական տվյալ համարվում է այն տվյալը, որով կարելի է մարդուն իդենտիֆիկացնել, այսինքն՝ այդ տվյալն իմանալով՝ կարող ես հասկանալ, թե դա ով է: Կարծում եմ՝ մարդու անուն-ազգանունը, հասցեն և ծննդյան թիվը մարդուն իդենտիֆիկացնող տվյալներ են: Բայց, ցավոք սրտի, ըստ նույն այդ նախագծի՝ դա չի համարվում պաշտպանվող տվյալ:
Լևոն Թոքմաջյանի խոսքով՝ Քաղաքաշինական կամ գեղարվեստական խորհուրդը զուտ խորհրդատվական կազմակերպություն է, և իրենք ինչ-որ բան պարտադրելու կամ անելու իրավունք չունեն. «Որոշումները կայացվում են վերևներում, իսկ մենք՝ որպես արվեստագետներ, գնում նայում ենք ու մեր խորհուրդն ենք տալիս քանդակագործին: Այստեղ զավեշտալի մի իրողություն կա. կա Նժդեհի հրապարակ, բայց կանգնեցված է Սուրեն Սպանդարյանի արձանը: Ինձ թվում է, որ մեր քաղաքացիների մեծ մասը կարծում է, թե Գարեգին Նժդեհը նա է, քանի որ ոչ մեկը ո՛չ Սուրեն Սպանդարյանին է տեսել, ո՛չ էլ Գարեգին Նժդեհին: Որքանո՞վ է դա ճիշտ»:
Համաձայն նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիևի տված ցուցմունքի՝ Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանին կյանքից զրկելու նպատակով ոլորել նրա վիզը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ինՙ ժամը 13:00-ի դրությամբ, Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Սիսիանի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում վերջերս հղի կին է մահացել:
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբեկյան փողոցի թիվ 29ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկակրարների օգնությունը:
Հարցին, թե շախմատի մասնագետները համոզված են, որ դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրումը պարզապես գումար շորթելու միջոց էր, պարոն Աշոտյանը նշեց. «Մենք մի քանի լավ գործ ունենք կրթության ոլորտում արած, որոնք դուք, անշնորհակալաբար, կներեք, փորձում եք ստվերել, դա «Այբ» հիմնադրամն է, Կրթության Գերազանցության ազգային ծրագիրն է, դա շախմատի դասավանդումն է, դա Բոլոնիայի քարտուղարությունն է, դա մասնավոր ԲՈՒՀ-երի փակումն է, տարկետման տեղերի նվազումն է, ավագ դպրոցների ներդրումը, էնքան լավ բան ենք արել, ժողովուրդ ջան»։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Թվիթերում տարբեր լեզուներով, նաև հայերենով, տարածում են՝ «Փրկենք ադրբեջանցի պատանդներին» ինչ-որ գրառումներ և փորձեցին այդպես գրոհել: Բավականին մեծ քանակի գրառումներ գեներացրին, բայց երբ այդ ամենը ուսումնասիրվում է ոչ թե քաղաքական, այլ՝ որակական տեսանկյունից, ապա կարելի է տեսնել, որ իրենց ուզած արդյունքին չհասան: Հայաստանից էլ ինչ-որ փորձ արվեց դրա դեմն առնելու, այսինքն՝ հայկական ֆլեշ մոբ արվեց՝ «Ադրբեջանցի դիվերսանտներ» պիտակով գրառումներ տարածեցին: Աղմուկը հավասարազոր էր, բայց հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիները փաստացի չկարողացան պահել ռիթմը»,-նկատեց փորձագետը:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում 2015թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ մարզերում տեղի ունեցած դեպքերին, երբ շտապօգնության աշխատակիցներին կանչերի ժամանակ ծեծի են ենթարկում: «
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայում:
Ազգային անվտանգության ծառայությունում ստացել են դատախազությունից ուղարկված նյութերն ու ընդունել վարույթ:
Այս պահին ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում փակ խորհրդակցություն է ընթանում, որին մասնակցում են ՃՈ ապարատի ղեկավար կազմը, 1-ին և 2-րդ սպայական գումարտակների հրամանատարները, նույն գումարտակների վաշտերի հրամանատարները:
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Թալինի շրջանի Հակո գյուղում Հայոց Ցեղասպանությանը նվիրված ֆլիմի նկարահանումների ժամանակ ճանաչված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը իր դերը մարմանավորելու ընթացքում կորցրել է գիտակցությունը: 168.am-ի տեղեկություններով՝ շուրջ 3-4 ժամ շտապոգնության աշխատակիցները փորձել են նրան սթրեսից դուրս բերել: