Բաժիններ՝

Մերկասառույցի հետևանքով որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Սպիտակ, տեղ-տեղ Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածները և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը:

Այս պահին տեղումներ կան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և Սյունիքի մարզում ` թաց ձյան տեսքով:

ՃԱՆՇԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում է ավտաճանապարհների մաքրման և մշական աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս