
Արևաբույր գյուղում խորդանոց է այրվել

Նոյեմբերի 2-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղում կիսաքանդ շինությունից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.26-ին, մարվել` 11.41-ին: Այրվել են թիվ 17 տանը հարակից խորդանոցի տանիքի (60 քմ) փայտյա կառուցատարրերից մոտ 30 քմ հատված և խորդանոցում կուտակված տնտեսական իրեր:
Արտակարգ իրավիճակների նախարարություն: