
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է

Նոյեմբերի 3-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 25SS787 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն