ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի աշխատասենյակից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում` պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Տեսնելով, որ տանը մարդ կա՝ գողերը դիմել էին փախուստի:
Ավարտվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հրավերով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ Բեռլին կատարած եռօրյա աշխատանքային այցը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել Բենիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որով վերջինը մեղադրվում է մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ալկոհոլային հարբածության վիճակում Լ.Բուլղադարյանի առողջությանը դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու համար:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
«Փորձագիտական կենտրոնի գործունեությունը նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Մենք ցանկանում ենք ամրապնդել կառույցի կարողություններն ու տեխնիկական հնարավորությունները՝ փորձաքննությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով: Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ գործում է այլընտրանքային կառույց, որը պետության ինտենսիվ աջակցությամբ արդեն կայացել է: Այսինքն դաշտում առկա է մրցակցություն, և ձեր խնդիրն է ցույց տալ, որ կարող ուժ եք և ավելի որակյալ աշխատանք կատարելու հնարավորություն ունեք»,- ասել է նախարարը:
«Մեր տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել Կայարանցի Թևոսիկին (Թևոս Սաֆարյան), քանի որ նրա կալանքի երկարաձգումն անցել է անգամ հենց ՔՀԿ պատասխանատուների նախանշած ժամկետը: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Խլեչյանը դեռևս սեպտեմբերի 1-ին «ՉԻ»-ի հետ զրույցում նշել էր, որ Թևոս Սաֆարյանի կալանքի ժամկետը մինչև հոկտեմբերի 27-ն է»:
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների մասին չէ, այլ՝ առյուծների ձայների: Հարևանները բողոքում են, որ առյուծները, որոնց Սեդրակյանը ընտանի կենդանիների պես, ենթադրաբար, պահում է իր տանը, անընդհատ մռնչում են և վախեցնում մոտիկ ապրող մարդկանց:
«Մի երկրում, որտեղ հանցագործություն է կատարվել եւ այդ երկիրը հետախուզում է տալիս Ինտերպոլով, պարզ է, որ պետք է նրան արտահանձնեն, Չեխիա տանեն, դա է պահանջում օրենսդրությունը, քանի որ էս երկիրը ինտեգրվել է Ինտերպոլին եւ պարտավոր է կատարել Ինտերպոլի բոլոր պահանջները: Եթե Ինտերպոլը հետախուզում է կատարում Չեխիայում կատարված հանցագործության համար, ուրեմն պետք է նրան հանձնել Չեխիային»:
Բարեփոխումները ոստիկանությունում. 3 տարիների հաշվետվություն հասարակությանը:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ առաջարկելով վերանայել Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունվելու և ուսանելու պահանջները:
2005-2014 թթ. Վահագնը չէր եղել Հայաստանում, հոկտեմբերի 5-ին է Ղարաբաղից եկել Դովեղ: Ամուսնալուծված Վահագնը մինչ Ղարաբաղի Մարտակերտ քաղաք մեկնելը Բագրատաշենի շուկայում բեռնակրությամբ է զբաղվել:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 12-րդ կմ-ում այրվում է «Երազ» մակնիշի ավտոմեքենա:
Փաստաթղթերը ուղարկվել են ԵԽԽՎ, որտեղ պետք է դրանք քննվեն եւ որոշում կայացվեն: Սակայն մինչ քվեարկության դնելը կան այլ ընթացակարգեր, որոնցով պետք է հաստատվի ցուցակը:
Eթե դուք հանկարծ զգաք, որ երազանք չունեք, ես պատրաստ եմ իմ երազանքով կիսվել ձեզ հետ: Վստահ եմ, որ միասին մենք այսօր կարող ենք ստեղծել ապագան, որպեսզի վաղը երազանքից ավելի վեր բարձրանանք:
ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքայն էջին տիրանալու դեպքւ առթիվ հարոցված քրեկան գործում մեղադրյալներ չկան: Ի պատասխան 168.am-ի հարցման՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ կառավարությունը այսօր որոշում է ընդունել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու մասին, չինական կողմին տրամադրելով համապատասխան տարածք
վերջերս, երբ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համատեղ հանրահավաք տեղի ունեցավ, ընթացքում ժողովրդի մի զգալի մաս դուրս եկավ և՛ փողոց՝ երթևեկելի մաս, և՛ երթևեկությունը որոշ ժամանակով փակվեց: «Եթե զուգահեռներ տանենք Շ. Հարությունյանի և գործընկերների և այդ երթի ընթացքում գործողությունների հետ, ակնհայտ է, որ երևույթը նույնն է. մարդիկ դուրս են եկել, երթևեկությունն, ըստ իշխանության, որոշակի ժամանակահատվածով փակվել է: Ինչո՞ւ այն դեպքում այդպես վարվեցին, այս դեպքում ոչ մի բան չարեցին: Չի կարող իրավունքը կախված լինել նրանից, թե ով է դա իրականացնում: Այսինքն՝ Շանթին չի՞ կարելի, ուրիշին կարելի՞ է: Սա է մեր իշխանության տրամաբանությունը»:
ՀՀ Կառավարությունն այսօր ը դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին, Զանգվածային լրատվության մասին, Հիմնադրամների մասին և մի շարք ՀՀ օրենքներում
Հոկտեմբերի 23-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ասուլիսում հարց հնչեց Դիլիջանի բժշկական կենտրոնի վերաբերյալ, որ Դիլիջանի պոլիկլինիկայի շենքը տրվեց նորաստեղծ «Տավուշ» բժշկական կենտրոնին, պոլիկլինիկայի աշխատողները տեղավորվեցին Դիլիջանի բժշկական կենտրոնում, ուր որոշ դեպքերում բժշկական տարբեր ծառայությունների աշխատակիցներ ստիպված տեղավորվեցին նույն սենյակում:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.08-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանակով ժամը 18.35-ին Թուրքիայի տարածքում՝ Բիթլիս քաղաքից 44 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.35-ին, 1960 թ. ծնված Գարեգին Գ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ իրենց շենքի մոտից փախցրել են իրեն ամրակցված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով մոտ 3.000.000 դրամի նյութական վնաս:
Արթուր Գեորգիի Բաղդասարյանի տաբատի գրպանից հայտնաբերվել և վերցվել է սպիտակ անձեռոցիկի վրա կատարված ձեռագիր գրառում։ Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կառավարությունը որոշել էր այս տարեսկզբից հանրապետությունում իրականացնել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Ինչպես նշել էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, քննարկվել էր 2 մոդել` ծրագրային և վարչական:
«Բոլոր դատական նիստերին քննվեց իմ «անգրագիտությունը», ո՞նց կարելի էր ինձ ընդհանրապես վստահել հիվանդանոց»,- դատարանում ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ իր «անգրագիտությունը» ձեռք է բերել՝ սովորելով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 28-ին, ժամը 17.30-ին, թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 79 հասցեի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Խաչատուր Ռ.-ին:
Չնայած սրան` Ա. Պողոսյանը կարմիր գծերի կիրառումը տեղին է համարում, բայց այստեղ ևս մենք չենք գործում առանց խախտումների ու թերացումների. «Կարմիր գծերի մասին որոշումը միանշանակ ճիշտ որոշում է. ոչ մի քաղաք չի կարող իր տարածքն անվերահսկելի թողնել, այդտեղից եկամուտներ չունենալ, որպեսզի նույն քաղաքի զարգացման համար ծախսվի: Բայց ճիշտ որոշումն աղավաղել են այն աստիճանի, որ այն հակառակ նպատակին է ծառայում. այդ գումարներ փոխանակ գնան պետական և համայնքային բյուջե, գնում են մասնավորի գրպանը»:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հոկտեմբերի 29-ին, ժամը 12.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն:
Հոկտեմբերի 31-ին հատկապես արևելյան շրջաններում , նոյեմբերի 1-ին, 3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: