Կենտրոնի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը 4.3 մլն ԱՄՆ դոլար է, որից 3.8 մլն դոլարն արդեն իսկ ներդրվել է: Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչև 2017թ-ի ավարտը նախատեսվում է ձեռք բերել ևս 500 հազ. դոլարի բժշկական սարքավորում և գույք՝ կենտրոնի երկրորդ վիրահատարանը կահավորելու համար:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հոկտեմբերի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:
Ըստ նրա՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի աշխատանքները շարունակվում են, և, երբ պատրաստ լինեն որոշակի մոտեցումներ, դրանք կդրվեն հանրային քննարկման:
Հայաստանի զարգացման հիմնադրամի` Բալթյան երկրներում պաշտոնական ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանի ուղեկցությամբ մեր երկիր է ժամանել ներդրող Իլյա Լաուրսը:
ՀՀ կառավարությունը հանդես է գալիս շարժական գույքի իրավունքների գրանցումը թեթեւացնելու նախաձեռնությամբ։ Այդ նպատակով գործադիրը հավանություն տվեց «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կառապանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանը ծեծի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ Սամվել Մուրադյանին և Աշոտ Գրիգորյանին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել:
«Մենք պարտավոր ենք մտածել դատավորների քանակի ավելացման մասին և պարտավոր ենք դրանից առաջ մտածել մեխանիզմների մասին՝ ինչպես թոթափել։ Դատական օրենսգրքում մտածված են այդպիսի մի քանի մեխանիզմներ։ Մի պահ քննարկվում էր (կտեսնենք՝ ինչպիսին կլինի վերջնական լուծումը)՝ առանձնացնել դատավոր մինչդատական վարույթի համար, կամ դատարան։ Աշխարհի տարբեր երկրներում տարբեր մոդելներ կան»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Եղիշե Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնում։
Ներկայում առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը: Սևանի մակարդակի բարձրացումը նախատեսված է 7 մետրով: 2017թ. մայիսի 10-ի դրությամբ, Սևանա լճի մակարդակը 1900.76 մ է, ինչի շնորհիվ առաջացել են հիմնախնդիրներ՝ կապված ափամերձ անտառապատ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ:
Կատարվում է քննություն:
«Դատապարտյալներին կարող է ներում շնորհել ՀՀ նախագահը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ազատ արձակվել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:
«Օրենսդրական քայլեր են, որ անմիջապես ազդեցություն չեն ունենա, բայց այս հիմքը չի կարող ազդեցություն չթողնել»,- ասաց Դ.Հարությունյանը:
Սահմանադրական կարգավորումները բավական լուրջ հիմքեր են ստեղծել, որ մենք ունենանք դատարանների անկախության պատշաճ երաշխավոր հանդիսացող մարմին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում բարձրագույն դատական խորհրդի ստեղծման մասին։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ին, Հերացու փողոցի թունելի սկզբնամասում «Վոլվո» մակնիշի կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես-Բենց E-200» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև՝ թունելի բետոնե պատնեշին, և կողաշրջվել:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել։ Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատորաղական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը։
«Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից և խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացման գործողությունների իրականացում»,- ասաց Կ.Կարապետյանը:
Լիբանանի Միզիարա քրիստոնեական ավանում բողոքի ալիք է բարձրացել երկրում ապաստանած սիրիացիների դեմ: Ամբողջ ավանը պահանջում է երկրից վռնդել սիրիական պատերազմի հետեւանքով Լիբանանում հաստատված սիրիացիներին:
Ըստ նրա` առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, ինչի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր:
«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում: Նշվածը պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություներով և վարչարարության ձևական խնդրով»,- ասաց վարչապետը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին՝ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԶԻԼ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17.00-ին, Ախուրյանի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մհեր Յ.-ն։
Սեպտեմբերի 26-ին ժամը 09:15-ին Քաշաթաղի շրջանի Շիրակ գյուղի բնակիչները գյուղի հարակից բարձունքում հայտնաբերել են համագյուղացի 1975թ. ծնված Ա. Ս-ի դին և նրա ձիու լեշը:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը վարույթ ընդունած Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը, ծանոթանալով քրեական գործի նյութերին, «պարզել է», որ գործով մեղադրյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանն իր մտերիմ ընկերն է:
29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Մեզ դատական տեղեկատվական համակարգից հայտնի դարձավ, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն դատի են տվել: Հայցադիմումը դատարան է մուտքագրվել օգոստոսի 4-ին քաղաքացի Տաթեւիկ Գրիգորյանի կողմից: Վերջինս դատարանից պահանջում է եկեղեցուց հօգուտ իրեն գումար բռնագանձել:
Հ Կոտայքի մարզի Չարենցավանի հավերժ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պարզվում է, բավականին ունեցվածք է հասցրել դիզել:
Նոր-Խարբերդում հուլիսի 6-ին մանկահասակ երեխայի մահվան պատճառ է դարձել պատվաստանյութ ներարկումը: Սա արդեն հաստատվում է պաշտոնապես։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 1-ին կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի 34 MM 053 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Մ.) բեռնատարը կողաշրջվել է, վարորդը արգելափակվել է խցիկում: