Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ջրամբարները սնող ջրային հոսքերի մաքրման վերաբերյալ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ջրամբարները սնող ջրային հոսքերի մաքրման վերաբերյալ:

Ըստ նրա` առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, ինչի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր:

Մակերևութային հոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման համար ջրամատակարարման անխափան ապահովման նպատակով վարչապետը հանձնարարեց բնապահպանության և Ջրային պետական կոմիտեի նախագահին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնուցող հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930