
Վթարի ենթարկված տղամարդը մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին՝ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԶԻԼ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը, «ԶԻԼ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել Վեկտրա»-ի վարորդը՝ 1974 թ. ծնված Վարդան Մխոյանը, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՀ ոստիկանություն