
Խոշոր ավտովթար Երևանում. «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտ վթարի է ենթարկվել թիվ 1 երթուղին սպասարկող տրոյելբուսը. կան վիրավորներ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:
Նախնական տվյալներով կա 7 տուժած:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի