Բաժիններ՝

Շարժական գույքի իրավունքների գրանցումը առավել հասանելի կդառնա

ՀՀ կառավարությունը հանդես է գալիս շարժական գույքի իրավունքների գրանցումը թեթեւացնելու նախաձեռնությամբ։ Այդ նպատակով գործադիրը հավանություն տվեց «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը ՀՀ ամբողջ տարածքում շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործընթացը հանրությանը հասանելի դարձնելն է:

«Օրինագծով նախատեսվում է, որ սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնի նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը կամ գործակալության տարածքային գրասենյակները: Առաջարկվող կարգավորումը նպատակ է հետապնդում զարգացնել ապահովված իրավունքների գրանցման համակարգը՝ գրանցման գործընթացը հանրությանը ավելի հասանելի դարձնելու միջոցով»,-ասաց Հարությունյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930