«7 քայլ` կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ». Դավիթ Հարությունյանն ամփոփեց 1 տարին

Անցած մեկ տարում Արդարադատության նախարարությունն իրականացրել է 7 քայլ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Ինչպես այսօր 1-ամյա գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, առաջին հերթին ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ընդլայնվել է օրենքով հայտարարագրեր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը, որը նախատեսվում է ավելի ընդլայնել: Վ.Հարությունյանը կարևորեց ապօրինի հարստացման քրեականացումը, ազդարարման համակարգի ներդրումը, և այլն:

«Օրենսդրական քայլեր են, որ անմիջապես ազդեցություն չեն ունենա, բայց այս հիմքը չի կարող ազդեցություն չթողնել»,- ասաց Դ.Հարությունյանը:

Նա նշեց, որ էլեկտրոնային նոտարի համակարգ է ներդրվել, որ ներկայումս նոտարը մեկ պատուհանի սկզբունքով է աշխատում:

«Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումը մեր առաջնահերթություններից մեկն է: Շատ հաճախ թափանցիկությունը ևս հնարավորություն է ընձեռում պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց նախարարը` կարևորելով, որ թղթաշրջանառության և պետական ծառայողների ու քաղաքացիների շփման նվազեցումը կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Տեսանյութեր

Լրահոս