
Ողբերգական դեպք Արցախում. գյուղի հարակից բարձունքում հայտնաբերել են համագյուղացու դին և նրա ձիու լեշը

Սեպտեմբերի 26-ին ժամը 09:15-ին Քաշաթաղի շրջանի Շիրակ գյուղի բնակիչները գյուղի հարակից բարձունքում հայտնաբերել են համագյուղացի 1975թ. ծնված Ա. Ս-ի դին և նրա ձիու լեշը:
Ըստ նախնական վարկածի Ա. Ս-ն մահացել է սեպտեմբերի 25-ին ժամը 18:00-ի սահմաններում` շանթահարվելու հետևանքով: