Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող Առինջ Մոլ առևտրի կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դիլիջանում տեղի ունեցած ՃՏ պատահարի մանրամասները:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:32-ին ահազանգ է ստացվել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է հուլիսի 21-ին անչափահաս աղջկա կյանքը խլած վթարի գործով դատավճիռը։ 27-ամյա երիտասարդը, ով դատավորի եղբորորդի է, դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և 150 հազար դրամ տուգանքի, 3 տարի ժամկետով զրկվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։
«Պատժի անխուսափելիություն». ոստիկանության թեմատիկ անդրադարձը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ:
«Բավական լուրջ փոփոխություն է, այսինքն՝ դուք բյուջեի մեջ մոտ 6 տոկոսի փոփոխություն եք առաջարկում: Հնարավոր է, բայց պետք է հստակեցնել՝ ուրիշ ի՞նչ ծախսային մաս կարող եք կրճատել, որի հաշվին կավելանա նշված հոդվածը»:
«Ինչո՞ւ անցումը չեն բարեկարգում: Ինչ Շիրակացին ասֆալտապատել են, չեմ կարողանում նորմալ փողոցն անցնել: Ոչ մի երաշխիք չկա, որ մեքենաների արագընթաց աշխատանքի պայմաններում ինձ վրաերթի չեն ենթարկի: Հատկապես, որ Շիրակացին թեք փողոց է, վերևից մեքենաների տեղաշարժը փողոցն անցնողի համար լավ տեսանելի չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տիկին Կարինեն:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ սեպտեմբերի 21-ին Սյունիքում տեղի ունեցած 3 անձի դանակահարության համար:
Չնայած ուսումնական կիսամյակն արդեն իր բնականոն երթն է սկսել, և բազմաթիվ երեխաներ առաջին անգամ են ոտք դրել դպրոց, այնուհանդերձ, կան արդիական խնդիրներ, որոնք ծնողների համար մտահոգվելու և լարվելու պատճառ են հանդիսանում:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 131 տրանսպորտային միջոց։
Բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատակիցների կողմից գումարի դիմաց զորակոչիկների առողջության վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկանքներ տրամադրելու դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
«Վերահսկողությունը կա, որն իրականացվում է` սկսած տոմսարկղերից, վերջացրած սահմանային անցակետերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասին՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Միսս Արմենիա» մրցույթի հաղթողից թագը վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները՝ մրցույթից անմիջապես հետո կայացած բանակցությունների ժամանակ ընդհանուր հայտարարի գալուց հետո:
Տեսագրությունում երևացող տղամարդուն ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
ՀՀ զինուժն անցկացրել է զորավարժություններ «Սմերչ» համակարգերի մարտական կրակով:
Կայքին հաջողվել է պարզել, որ բժիշկը որոշակի գումարների դիմաց կեղծ տեղեկանքներ է տվել:
«Վրացական կողմն ավելացրել է իրենց ճանապարհը մաքրող տեխնիկաները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վարչապետի՝ Լարսին այլընտրանքային ճանապարհ կառուցելու հանձնարարականի մասին՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում: Սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը մանրամասներ ներկայացրեց կայանալիք զորավարժությունների վերաբերյալ:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում 1964 թ. ծնված Փառանձեմ Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.15-ից 12.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 112.000 դրամ, բանկային քարտեր և անձնագիրը:
Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
2017թ. օգոստոսի 29-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույ օրը՝ ժամը 16:05-17:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով, սրահից հափշտակել է «Մաքբուք Պրո» դյուրակիր համակարգիչ և «Քենոն » տեսակի տեսախցիկ:
Ժամը 22։30-ի սահմաններում 3 անծանոթ անձ մտել են Աշոցք գյուղի բնակիչ՝ 54-ամյա Շարմաղ Խաչատրյանին պատկանող խանութ, որտեղ իրենց պահել են անհարգալից, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Շ. Խաչատրյանի հասցեին, քաշքշել շորերից, այնուհետև հնչեցրել հայհոյանքներ, իսկ նրանցից մեկը շշով գարեջուրը լցրել է Շ. Խաչատրյանի վրա ու հետո «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են։
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի սպանության փորձի գործով մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի։
Ա.Մինասյանի կարծիքով` դա էկոմշակույթի խնդիր է, որ կարծում են, թե անտառ հատելով` կարող են ապրուստ վաստակել, սակայն պետք է գիտակցել, որ այդ ծառը վաղը իրենց երեխային է անհրաժեշտ լինելու:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:00-ի դրությամբ կատարվում են քանդման և հրդեհաշիջման աշխատանքներ: