Բաժիններ՝

Լիբանանում 26-ամյա աղջիկը սիրիացի աշխատողի դաժանության զոհն է դարձել

Arevelk.am-ը գրում է. Լիբանանի Միզիարա քրիստոնեական ավանում բողոքի ալիք է բարձրացել երկրում ապաստանած սիրիացիների դեմ: Ամբողջ ավանը պահանջում է երկրից վռնդել սիրիական պատերազմի հետեւանքով Լիբանանում հաստատված սիրիացիներին: Պատճառը սարսափելի դեպքն է, որ օրեր առաջ տեղի է ունեցել Միզիարայում:

Իր առանձնատան մեջ սպանվել է 26-ամյա քրիստոնյա Ռայա Շիդիակը: Սպանության հեղինակը առանձնատան սիրիացի պահակն է, որին Շիդիակների ընտանիքը աշխատանք եւ բնակվելու տեղ է տվել իրենց հսկա առանձատանը: Սիրիացին, պատերազմի պատճառով ապաստանելով Լիբանանում, աշխատանքի է փնտրել եւ արժանացել քրիստոնյա ընտանիքի կարեկցանքին: Լիբանանում ընդունված է առանձնատներում եւ բնակելի շենքերում իբրեւ պահակ եւ պարտիզպան աշխատանքի ընդունել սիրիացիների: Օրերից մի օր սիրիացի փախստականը մուտք է գործել տանտիրոջ դստեր սենյակ եւ դրամ պահանջել: Ռայա Շիդիակը սարսափած առաջարկել է իր ոսկեղենն ու ավտոմեքենան, նշելով, որ այդ պահին գումար չունի: Պահակը, սակայն, բռնաբարել է աղջկան եւ տանջելով սպանել:

Լիբանանյան LBCI հեռուստակայանը, անդրադառնալով ոճիրին, նշում է, որ նման դեպքերը վերջին շրջանում շատացել են Լիբանանում. սիրիացիներն ամենադաժան միջոցներն են գործադրում լիբանանցիների հանդեպ՝ նրանց ենթարկելով նաեւ անվերջ խաբեությունների:

Միզիարա ավանի բնակչությունը պահանջում է հրապարակում կախաղան հանել սիրիացի հանցագործին. վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել տանտիրոջ աղջկան, քանի որ գումար էր անհրաժեշտ՝ Սիրիա վերադառնալու համար:

Կայանը նշում է նաեւ, որ Լիբանանը, Ֆրանկոֆոնիայի անդամության շրջանակներում երկրում վերացրել է մահապատիժը: Դեպքից հետո ավանում աշխատող բազմաթիվ սիրիացիներ հեռացել են Միզիարայից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս