
Լենինգրադյան փողոցի արագ սննդի կետերից մեկում խուլիգանություն է կատարվել

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12.50-ին, Լենինգրադյան փողոցի արագ սննդի կետերից մեկից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հրաչյա Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21.00-ին, նշված սննդի կետի հետնամասում կոպիտ կերպով խախտել է հասարական կարգը՝ գործի դնելով իրեն պատկանող, իր անվամբ հաշվառված գազային ատրճանակը:
Ատրճանակը վերցվել է:
Կատարվում է քննություն: