«Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում առկա են խնդիրներ». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու խնդրին: Նա նշեց, որ այս տարվա սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը առցանց ստանալու համակարգը` ներկայացված դիմումի հիման վրա, և այդ համակարգից արդեն իսկ օգտվել է շուրջ 15 հազար մարդ:

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում: Նշվածը պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություներով և վարչարարության ձևական խնդրով»,- ասաց վարչապետը:

Կ.Կարապետյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ տեղեկատվության ստացումն ապահովելու, ենթահամակարգի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ և, ըստ անհրաժեշտության, հարցը քննարկել Կենտրոնական բանկի հետ, ինչպես նաև` պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների և նպաստների, այդ թվում` երեխաների ծննդյան և խնամքի նպաստների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրառումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930