Բաժիններ՝

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ:
Քամին արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հոկտեմբերի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ  սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           32.20C (2002 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               3.60C (1992 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           18.10C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս