Կարեն Կարապետյանի հանձնարարականը. «Անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացման գործողությունների իրականացում»

1992 թվականից ՄԱԿ-ը հոկտեմբեի 1-ը հռչակել է որպես տարեցների միջազգային օր: Այսօր այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից և խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացման գործողությունների իրականացում»,- ասաց Կ.Կարապետյանը:

Այս առումով, ըստ նրա, պետք է որդեգրվեն սկզբունքորեն նոր մոտեցումներ:

Նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց աշխատաշուկայում ընդգրկելու հնարավորության հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել սոցիալական ծառայությունների բարելավման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930