
«Դատապարտյալներին կարող է ներում շնորհել ՀՀ նախագահը». Դավիթ Հարությունյանը՝ Վազգեն Խաչիկյանի մասին

«Դատապարտյալներին կարող է ներում շնորհել ՀՀ նախագահը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ազատ արձակվել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:
Ըստ նրա` նոր Սահմանադրությամբ կատարելագործվել է ներման ինստիտուտը, ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը ներկայացնելու է ներման ենթակա թեկնածությունները, նախագահն իր հայեցողությամբ հաստատելու է:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Դատարանը որոշում էր կայացրել նաև նրանից բռնագրավել 261 մլն դրամի գույք։