Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է, որ կորոնավիրուսով վարակված անձինք խստագույնս պահպանեն ինքնամեկուսացման ու մեկուսացման կանոնները։
Դեպքի առթիվ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Այսօր Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է ոչ միայն փակ, այլև բաց տարածքներում: Ու չնայած բավական ժամանակ է անցել, շատերն են հիշում ամիսներ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե դիմակն անօգուտ է:
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառմանը:
Տեղեկությունների իրացման միջոցառումներին միացան ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։
«Ունեմ 8 երեխա՝ 5 տղա, երեք աղջիկ։ «Իմ քայլը» հիմնադրամը մեզ ժամանակավոր բնակարան էր տրամադրել Նորք-Մարաշ 9 հասցեում։ Մինչև ժամը 5-ը բանալիները պետք է հանձնեինք։ Գոնե 10 օր տրամադրեն, որպեսզի բնակարանի հարց կարողանայինք լուծել։ Մեզ պարտադրում են տնից դուրս գալ, ասում են՝ բնակարանն ազատեք և բանալիները հանձնեք մեզ, հակառակ դեպքում ոստիկան ենք ուղարկում։ Տղաս 2-3 ամսից բանակ է գնալու, 18 տարեկան է։ 20 տարի վարձով ենք բնակվել»,- 168․am-ին ասաց քաղաքացին։
Պարետատան հերթական նիստից հետո հրավիրված ճեպազրույցին այսօր մասնակցում էր նաև Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: Այս ինստիտուտում սկսել են առաջին անգամ Հայաստանում արտադրել կորոնավիրուսի ՊՇՌ թեստեր:
Վաղը հանրապետությունում սկսվում են ընդունելության միասնական քննությունները: Այս հարցին այսօր պարետատան նիստի ավարտից հետո հրավիրված ճեպազրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հորդորեց ծնողներին քննությունների հանձնման վայրերում, քննական կենտրոնների շուրջ զերծ մնալ կուտակումներից, բացառել դրանք՝ համաճարակային իրավիճակի բերումով, որպեսզի իրավիճակն ավելի չվատանա:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին»:
«Ցավոք, մեզ դեռևս չի հաջողվում լուծել կորոնավիրուսի համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը: Եվ մեր հիմնական ռազմավարական խնդիրն է՝ սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր կյանքը դասավորել, առօրյան դասավորել, որ չվարակվի կորոնավիրուսով և չվարակի ուրիշներին: Այս խնդիրը մեզ չի հաջողվում լուծել, և մենք ամենօրյա ռեժիմով շարունակում ենք հարյուրավոր նոր դեպքեր ունենալ»,- պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
«Արարատի մարզում 15-20 հոգի սպանդանոց կառուցել ցանկացողներ կային, որ ռեալ մարդիկ էին, ոչ մեկը չարեց, ինձ թվում է՝ դա այնքան էլ դյուրին չէ, որքան ներկայացնում էին, կամ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել: Ես ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանին մարզպետարանում հարցրել եմ՝ երբ որ Դուք պնդում եք, որ սպանդանոցը պարտադիր է դառնալու, Դուք դա ռիսկային տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Մեր հարևան Վրաստանում մարդիկ ընկել են այդ ծախսի տակ, չի աշխատել, հստակ պատասխան չստացա»:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հուլիսի 1-ին այցելել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոններ:
Հունիսի 8-ին 168.am-ը մանրամասներ էր հայտնել ավելի վաղ Hraparak.am-ի հրապարակած այն տեսանյութի առնչությամբ, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկաններն «ասֆալտին փռում» իշխանությունների սրտի խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն` Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանին:
Էսթեր Սահակյանը նշանակվել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի օգնական։
Թերեզա Պողոսյանը, ով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամի արդյունքում պարապուրդի է մատնվել, չգիտի, թե ինչպես կարող է տան վարձը վճարել և սնունդով ապահովել երեխաներին։
Հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա:
Շուրջ երկու շաբաթ առաջ մամուլը գրեց, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում աշխատակցին ծեծի էին ենթարկել։
Տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն։
«Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր, որն ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գործընթացի կարևոր մաս է կազմում:
«Ենթադրում եմ, որ մամուլում շրջանառվող այդ լուրը զուտ իրենց ենթադրությունն է։ Այսօր հուլիսի 1-ն է, իսկ արտակարգ դրության սահմանված ժամկետը լրանում է հուլիսի 14-ին, և դեռևս շատ շուտ է ասելու, թե ինչ է տեղի ունենալու 14-ից հետո։ Սպասենք, քննարկումներն ընթացքի մեջ են, արդյո՞ք կերկարաձգվի, կամ որքա՞ն ժամանակով կերկարաձգվի, եթե նման որոշում կայացվի, հայտնի կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով:
2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ լսել է կրակոցի ձայներ և տեսել է, որ գլխի վնասվածքով մարդ կա ընկած:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, կայացավ ՊՎԾ ղեկավարի լիազորությունները դադարեցրած Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու որոշման դեմ երեխայի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունը:
Հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը հունիսի 16-ին մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Հուլիսի 1-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանիցի 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը:
Հունիսի 26-ին լուր տարածվեց, որ «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթի կայքէջն առավոտից չի աշխատում: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցել էր խմբագիրը՝ Ֆլորա Նախշքարյանը: