Մեր գլխավոր խնդիրը պետք է միշտ լինի բանակը, մեր պաշտպանողականության, մարտունակության աստիճանը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, ներկայացնելով 2020-25 թթ. ծրագիրը, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հանդիպումներ է ունեցել Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ, եղել են այցելություններ առաջնագիծ, տարբեր դիրքեր, ներկա է գտնվել զորավարժությունների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսմամբ՝ երեկվա տվյալներով ախտորոշված 593 նոր դեպքերը նշանակում են, որ 11 մարդ այդ օրվա վիճակագրության բերումով մահանալու է։
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սկսում են աշնանացան ցորենի արտադրության խթանմանն ուղղված պետական աջակցության պիլոտային ծրագիր։
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց Կառավարության 2018 թվականին ընդունված որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության առաջարկը։
Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։
Այսօր Կառավարության նիստի ժամանակ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ հուլիսի 1-ին ծառայության արդյունքում կազմվել է 2827 արձանագրություն։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դիմակները կրելու փուլերը, ըստ նրա, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում կար դիմակների դեֆիցիտ, որոնց արժեքը 200 դրամից ավելի էր, այդ ժամանակ խնդիր էր դրված՝ այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե հնարավոր լիներ առողջապահական հիմնարկների համար ձեռք բերել դիմակներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկաներին հայտնեց, որ առավոտյան հետևել է միջազգային լրատվությանը և արձանագրել՝ նույնիսկ աշխարհում գերզարգացած երկրներ կան, որտեղ միայն հիմա են դիմակների կրելու վերաբերյալ ուղերձն ամբողջությամբ փոխում։
Պետք չէ մեղադրել մասնագետներին, թե՝ իշխանություններին քննադատելու փոխարեն օգնեք, աջակցեք։ Մեծ թվով մարդիկ երկու տարի շարունակ աջակցում են, խորհուրդներ են տալիս, սխալներն են մատնացույց անում՝ ապարդյուն։ Լսելու ունակություն ունեցող, սովորելու ցանկություն ունեցող, սխալներից դասեր քաղող իշխանություն մենք, ցավոք, չունենք։
«Երեկվա դրությամբ Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 593 է՝ 2100 թեստերից։ Այսինքն՝ սկզբունքորեն տոկոսային առումով էական փոփոխություն չկա։ Դժբախտաբար, եղել է 6 մահ, 4 հոգի էլ մահացել է ոչ կորոնավիրուսից, սակայն նրանք նույնպես ունեցել են կորոնավիրուս։ Ընդհանուր կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 26.658, մահերի թիվը՝ 459»,- Կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Կառավարության նիստի օրակարգի 51 հարցից 45-ը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի․ ՈՒՂԻՂ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սովա՞ծ ես։ Չգիտե՞ս, ոնց փակել կոմունալները։ Վարկերը չոքել են կոկորդի՞դ։ Երեխաներդ չոր հա՞ց են ուտում։ Խոպան գնալ չի՞ ստացվում։ Այլեւս գործազու՞րկ ես։ Թոշակառու ծնողներիդ օգնել չե՞ս կարող։
Հուլիսի 2-ին դեպի Երևան և հակառակ ուղղություններով 3 չվերթ կիրականացվի:
Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են: Պատճառը աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 1-ին 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Այսօր՝ ժամը 12-ին, վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ) քննվելու է ոչ միայն դատախազության բողոքը՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այլ նաեւ Ծառուկյանի պաշտպանների բողոքը։
Հուլիսի 2-ին, ժամը 03:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ռոք երաժիշտ Գոռ Մխիթարյանը նոր ստեղծագործություն է թողարկել։ Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից։ Շնորհակալություն գեղեցիկ աշխատանքի համար:
Հուլիսի 1-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։
Հուլիսի 1-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Գյումրի քաղաքի Պ․ Սևակի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի տանիքից։
Հունիսի 24-ին Իջևանի Մեհրաբյան փողոցից կտրած-ծակած վերքերով հիվանդանոց էր տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Նա ի վիճակի չէր բացատրություն տալու։
Հունիսի 22-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում Շիրակի փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ իրենց շենքի բակում, օգտվելով «Հոնդա Ֆիթ» մակնիշի իր մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են մեքենայի 2 մոնիթոր, ժամացույց, բջջային հեռախոս, փաստաթղթեր ու փող:
Հունիսի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով «Դսեղ» անտառտնտեսության տարածքում ստուգել են Վանաձոր քաղաքի 61-ամյա մի բնակչի 7 խմ փայտանյութով բեռնված` առանց պետհամարանիշի «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:
Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարն ուղղված ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելուն։ Իրականացնում է թե բացատրական աշխատանք և թե օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ՝ բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ։
Հունիսի 29-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ ստացվեց, որ Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել:
Չնայած շատ երկրների կառավարություններ դեռևս կողմ չեն միջազգային զբոսաշրջության ուղղությունների վերաբացմանը, այնուամենայնիվ, որոշ երկրներ մեղմացրել են սահմանափակումները և իրենց սահմանները բացել օտարերկրյա այցելուների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ ձկներ ապօրինի արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: