ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իշխող խմբակցությունում կորոնավիրուսով վարակված պատգամավորների մասին հարցին, թե ինչպե՞ս են որոշում կոնտակտավորներին, և արդյո՞ք նրանք մեկուսանում են, պատասխանել է, որ այն պատգամավորները, որոնք համարվում են հնարավոր կոնտակտավոր, արդեն կորոնավիրուսի թեստ են հանձնել.
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 27-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
«Ըստ էության բոլորս, այդ թվում՝ Դուք, կոնտակտավորներ ենք, և այդ առումով ուշադիր և զգոն պետք է լինենք անխտիր բոլորս։ Ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ապա, ըստ բժիշկների ցուցումի, նրանց հետ խորհրդակցելով՝ ձեռնարկվում են գործողություններ։ Այն պատգամավորները, որոնք առավել շատ շփումների մեջ են, այդ թվում՝ ես, ձեռնարկում ենք այն բոլոր քայլերը, որն ասում է բժիշկը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, առաջիկայում կլինի ամբողջական տեղեկատվություն կենդանաբանական այգու գործունեության, ոլորտի կարևոր իրադարձություններիվերաբերյալ։ Կայքում առկա կլինի օնլայն տուրի հնարավորություն այգու տարածքում, այգու քարտեզը, կաշխատի ճկուն որոնողական համակարգ, կլինեն ռուսերեն ու անգլերեն տարբերակները և մի շարք այլ հետաքրքիր նորություններ։
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նրա գրասենյակից տեղեկացանք, որ երրորդ նախագահն այն նշում է տանը` ընտանիքի անդամների հետ:
Վերջին երկու օրում ՀՀ-ում, նախորդ օրերի համեմատությամբ, նկատվեց 1 օրում հաստատված կորոնավիրուսային վարակակիրների թվի նվազում՝ մոտ 300 դեպքով: Հունիսի 30-ին, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 415 նոր դեպք, հունիսի 29-ին, ժամը 11:00-ի դրությամբ՝ 482 նոր դեպք: Կարելի էր ուրախանալ նախորդ 2 օրվա ընթացքում գրանցված դեպքերի փոքր թվով, եթե դա պայմանավորված չլիներ իրականացված թեստավորումների քանակի նվազմամբ:
Անմարդկային հանցագործություն է տեղի ունեցել։ Այսօր, լուսադեմին, Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացել են տարածքի նոր պահնորդային ընկերության աշխատակիցներ:
Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 127 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։
Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնիև ՀՀ ոստիկանության աշխատակիցներըշարունակել են անակնկալ ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում։
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում))) Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս։ Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում)))
ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են երկրում գործող մոտ հարյուր սննդի շղթայի օպերատորների գործունեությունը:
Փոստային բաժանմունքները հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հուլիսի 2-ից մինչև 20-ը ներառյալ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա:
Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այժմ նա հոսպիտալացված է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Ամանորի նախաշեմին Երևանի փողոցներում տեղադրված գովազդային վահանակներից մեկի վրա մեր ուշադրությունը գրավեց «Հայուհի» ամսագրի գովազդը՝ Երևան քաղաքի նոտարներից մեկի՝ Աջափնյակի նոտար Իռեն Սարգսյանի «Էստի համեցեք» ֆոտոշարքով։ Ուշագրավ էր այն այնքանով, որ մինչ օրս ՀՀ նոտարներից որևէ մեկը հանդես չէր եկել հարցազրույց-գովազդով։ «Հայուհի» ամսագրի շապիկին Իռեն Սարգսյանի լուսանկարի տակ նշված էր վերջինիս պաշտոնը, հասցեն, էլ․ հասցեն, բջջային հեռախոսահամարը, իսկ ամսագրին տրված հարցազրույցը գովազդում էր վերջինիս մասնագիտական գործունեությունը։
ՀՀ քաղաքացիներն արձագանքում են 2017 թվականի համապետական ընտրություններում հնարավոր ընտական հանցագործությունների բացահայտման հարցում օժանդակելու իրավապահ մարմինների կոչերին։
«Ընդհանրապես չունեմ նման մտահոգություն, որովհետև էս մի քանի օրվա շփումների ընթացքում ինձ համար հասկանալի դարձավ, որ մենք այդտեղ ունենք ընդամենը կամ հիմնականում կոմունիկացիայի խնդիր: Մարդկանցից շատերը մտածել էին, որ, եթե այսօր իրենց գույքահարկը 20.000 դրամ է, ապա հետո դառնալու է 300 կամ 400 հազար դրամ»:
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում՝ e-cadastre.am-ում, արդեն այս շաբաթվա ավարտին կտեղադրվի հաշվիչ, որով քաղաքացիները կկարողանան հաշվարկել, թե որքան է բարձրացել իրենց գույքահարկը. այսօր ասուլիսի ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է մի խումբ անձանց կողմից «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հունիսի 29-ին, ժամը 21։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Նախկին հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք մի քրեական գործի, որն առնչվում է Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն, միջազգային հեղինակավոր մրցույթների մասնակից և հաղթող Վահրամ Հակոբյանին, ում պնդմամբ՝ այդ գործը շինծու է, ինչի պատճառով ստեղծվել են իր սպորտային կարիերային վնասող արհեստական խոչընդոտներ, և նա չի կարողանում վերադառնալ Հայաստան:
«Եթե նայում ենք, օրինակ, թե ինչքանո՞վ են ավելանում գույքահարկերը, և նայում ենք բիզնեսների եկամտաբերության մակարդակի վրա, իմ կարծիքով, այդ ազդեցությունն այնքան չնչին է, որ դրա մասին խոսելու կարիք անգամ չկա». այսօր ասուլիսի ժամանակ 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա Կենտրոնում տարածքներ վարձակալած և բիզնես հիմնած տնտեսվարողների վրա գույքահարկի բարձրացումը, պատասխանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Մեծ թվով ոստիկաններ Ամուլսար տանող ճանապարհին են. ուղիղ:
Հունիսի 25-ին Ազգային ժողովն արտահերթ ընթացակարգով ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից 3-5 %-ով կբարձրացվի գույքահարկը: Ամեն հաջորդ տարի այն ավելի կբարձրանա: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել էր, որ Կենտրոնում ապրող թոշակառուները կարող են այդ գույքահարկը չվճարել, դա կարող են անել նրանց ժառանգորդները, կամ գնորդը, որը հետագայում այդ տունը ձեռք կբերի: 168.am-ի հարցին, թե հաշվարկե՞լ են արդյոք՝ քանի՞ նման բնակիչ է ապրում Կենտրոնում, Թունյանը պատասխանեց.
Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան:
29 տարեկանում ավտովթարից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ճամբարակ համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Հունիսի 29-ին, ժամը 23։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։