Բաժիններ՝

Ահազանգ է ստացվել, որ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված. ԱԻՆ

Հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Լուսանկարը՝ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս