Պլանավորվում է արտադրել այնքան թեստ, որ բավարարի Հայաստանում թեստավորման օրական պահանջը. Արսեն Առաքելյան

Պարետատան հերթական նիստից հետո հրավիրված ճեպազրույցին այսօր մասնակցում էր նաև Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: Այս ինստիտուտում սկսել են առաջին անգամ  Հայաստանում արտադրել կորոնավիրուսի ՊՇՌ թեստեր:

«Աշխատանքները իրենց մեջ ներառեցին, այս մեկուկես ամսվա ընթացքում, նախաարտադրական պրոցեսների շտկումը, լաբորատոր փորձարկումները, փոքրածավալ խմբաքանակի արտադրությունը, որն ուղարկվեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն՝ փորձարկման: Մենք այսօր ստացանք պատասխանը այդ փորձարկման: Մեր թեստերը երաշխավորում են օգտագործել 4 նմուշների պատրաստման եղանակներից 3-ի հետ, ինչը բավականաչափ լավ արդյունք ա, և այդ 3 նմուշների պատրաստման եղանակների հետ միասին՝ թեստերը ապահովում են բարձր ճշտություն»,- ճեպազրույցի ընթացքում ասաց Արսեն Առաքելյանը:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենն ասաց, որ պլանավորվում է  արտադրել այնքան թեստ, որ բավարարեն Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝ մոտավորապես 2.000-2.500: Արսեն Առաքելյանի խոսքով՝ սպասում են Առողջապահության նախարարության հետ պայմանավորվածությանը, որպեսզի կարողանան մատակարարել թեստերը:

Տեսանյութեր

Լրահոս