Հուլիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28606 դեպք, որոնցից 16140-ն` առողջացած, 484-ը` մահվան ելքով:
Մշակույթի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմանկարիչներ, կոմպոզիտորներ և պարզապես թատերասերներ համացանցում հրապարակել են լուսանկարների բազմաժանր ու հետաքրքիր շարք, որով կոչ են անում հասարակությանը կորոնավիրուսի դեմ պայքարում միանալ իրենց և պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28 606-ի:
«Իրավական ուղի» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.:
Հուլիսի 4-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Օրերս ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հերթական դեպքը բացահայտեցին: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձորի Ամիրյան փողոցի 48-ամյա մի բնակիչ Ներսիսյան փողոցում բնակվող 50-ամյա մի տղամարդու իրացրել է թմրանյութ:
Պորտուգալական Vogue ամսագիրը ցնցեց համացանցը՝ հոգեբուժարանում մերկ մոդելի լուսանկարով: Նկարը հրապարակվել է ամսագրի Instagram-ի պաշտոնական էջում:
«Գյուղի ժողովրդին անհանգստացնում են վարկային պատմությունները: Ժողովուրդը չի կարողանում մարել վարկերը, հիմնականում` գործ չլինելու պատճառով, եթե գումար չկա, աշխատանք չկա՝ ինչպե՞ս մարեն: Միայն այս սեզոնային աշխատանքն է, բերքը ծախում ենք, միայն դրանով ենք կարողանում վարկերը մարել: Կառավարության կողմից 0 տոկոսով վարկ է տրամադրվել, բայց մեզ չի հասել, դիմել ենք, բայց մերժվել ենք, պատճառաբանել են, որ վարկերը շատ է, դրա համար էլ չեն տրամադրում, եթե այդ գումարը տրամադրեին, կվերցնեինք, որ թեկուզ անասունները շատացնեինք: Տղաներս դրսում են, չէին գնա դուրս, կզբաղվեին դրանով: Չգիտեմ՝ վերջը ոնց է լինելու»,- ասաց մեր զրուցակից բնակիչը:
«Պատգամավորների կեսը, կեսից շատը, կարելի ա ասել՝ 80%-ը կնոպկա սեղմող են: Էն հիմնական մարդկանց կարելի ա առանձնացնել, մեծ փող տալ»,- հարցին նման պատասխան տվեց մեկ այլ քաղաքացի:
Հուլիսի 3-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փայծաղի պատռվածք` դանակահարությունից» ախտորոշմամբ Գանձաքար գյուղից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Արդեն 4 օր է՝ սպանդանոցային մորթը պարտադիր է դարձել ամբողջ հանրապետությունում: 168.am-ը զրուցել է ֆերմերների հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս է կիրարկվում արդեն ուժի մեջ մտած օրենքը և արդյոք լուծվե՞լ են այն խնդիրները, որոնց համար հունվարին ցույց էին անում, փողոց էին փակել և նաև այդ պատճառով օրենքի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը։
Ոստիկանության Իջևանի բաժնում հուլիսի 3-ին՝ ժամը 03.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փայծաղի պատռվածք` դանակահարությունից» ախտորոշմամբ Գանձաքար գյուղից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։
«Մենք Կառավարության գործողություններին ենք սպասում, որովհետև չենք տեսնում տնտեսական բլոկի մասով գործողություններ։ Մենք ոչինչ չենք կարող ակնկալել, բացի նրանից, որ պետությունն ուղիղ ներգործություն կատարի բիզնեսի վրա և օժանդակի։ Սա կարող է լինել երկու ուղղությամբ, օրինակ՝ Երևանի քաղաքապետարանին ավագանին առաջարկել է, որպեսզի երկրորդ եռամսյակի տեղական տուրքերը չեղարկվեն։ Կառավարությունն էլ կարող էր նույն առաջարկությամբ դիմել և ասել, որ հարկային մասով գոյացող երկրորդ կամ երրորդ եռամսյակի բոլոր պարտավարությունները զրոյացնենք, և այլն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հանրային սննդի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում ռեստորանների և առհասարակ հանրային սննդի ոլորտում առկա խնդիրներին։
Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն` համագործակցելով իրավապահ այլ մարմինների, ինչպես և տեսչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Ապրիլի 1-ին ԶԼՄ-ներում պաշտոնական հաղորդագրություն տարածվեց. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական, գենետիկայի ոլորտում ուսումնասիրություններով զբաղվող պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանի հետ»:
Երեկ երեխաները գնացել էին Սարսանգի ափերի մոտ անասունների հետևից՝ ժամը հինգից վեցն ընկած հատվածում, սակայն ուշացել են, ծնողը ընկերոջ հետ գնացել է երեխաների հետևից և երեխաներից մեկի դին ջրի ափի մոտ իրենք են գտնում, մյուսն էլ չկա:
Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 4-ին Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. այստեղ խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը:
Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հուլիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 4-ին՝ ժամը 13։59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնը միացրել են և չեն կարողանում անջատել (փականը խափանվել է)։
Բարձրագույն դատական խորհրդի կողմից 24.03.2020 թվականին ընդունվել է «Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» թիվ 15 որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ ԲԴԽ-12-Ո-25 որոշումը:
Ռուսաստանի կառավարությունը 11 մլրդ ռուբլի է հատկացնում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված սոցիալական աշխատողների և բժիշկների լրացուցիչ վճարումների համար:
Հարգանքի տուրք մատուցելով Մհեր Մկրտչյանի հիշատակին՝ հուլիսի 4-ին՝ մեծանուն դերասանի 90 ամյակին, ծննդավայրում նրան հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել առ այն, որ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված հուլիսի 3-ին «Վնուկովո» օդանավակայանից «Aircompany Armenia» ընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի վերաբերյալ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Արցախում Սարսանգի ջրամբարում ջրահեղձ են եղել երկու անչափահաս:
Հուլիսի 3-ին, ժամը 22.15-ին, «Նիսան» ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայի 19/21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 41 և 42-ամյա երկու քաղաքացու։ Նրանք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։ Ճանապարհին 41-ամյա Արթուր Շադինյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Առարկան միշտ եղել է Եկեղեցու, Մայր Աթոռի ուշադրության ներքո: Այս առարկայի հանդեպ առանձնակի հոգածություն է դրսևորել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետը, քանի որ հենց նա է ջանքեր գործադրել, որ այս առարկան վերադարձվի ազգին. նման առարկա ունենալու երազ են ունեցել վերջին դարում գահակալած մեր մեծ հայրապետները: