«Բայց նաև հավելելով կարող եմ ասել, որ մենք առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք: Բոլոր կանխատեսումներով հիմա, օրինակ, մենք պետք է ունենայինք 30.000-ից ավելի դեպք, բայց ունենք 27.000: Այսինքն մենք ինչ-որ չափով միևնույն է կարողանում ենք զսպել տարածումը, և կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Պարգևների արժանացած գործիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նույնիսկ ներկայիս դժվարին իրավիճակում իրենց վաստակը գնահատելու և արժևորելու համար:
Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դեռևս հունվարի 9-ին Առողջապահության և սոցիալական հարցերի տեսչական մարմինը սահմանային հսկիչ կետերում թույլատրել էր ՀՀ 18 քաղաքացու ակնհայտ վարակիչ հիվանդությամբ հատել սահմանը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր վկայի կարգավիճակով հրավիրվել էր հարցաքննվելու Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով։ Դատական նիստին մասնակցելուց հետո Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե բավականին երկար պատասխանել է կողմերի հարցերին:
ՄԻԱՎ-ՁԻԱՀ կենտրոնի փորձագետ, համաճարակաբան Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ գոյություն ունի համաճարակաբանության կանոն, որի համաձայն, եթե վիրուսն ուսումնասիրված չէ, անհայտ է, ապա այն դիտարկում են՝ որպես առավելագույնը վտանգավոր այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։
Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունիսի երեքին պարետը հայտարարեց, որ այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է։ Քանի որ մեզ համար պարզ չէր հեռուստաընկերության օֆիսային տարածքը հանրային վայր համարվում է, թե ոչ, «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդավարներն ապահովության համար սկսեցին եթեր մտնել դիմակներով։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին:
Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ–ում են․ Ս. Ֆարմանյան:
Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին:
Թեև թվում էր՝ Առողջապահության նախարարությունը պետք է սահմանափակվի քաղաքացիական ծառայությամբ, բայց կորոնավիրուսի համավարակը ընդգծեց այն հանգամանքը, այդ նախարարության գործելաոճի ու ամբողջ գաղափարախոսության մեջ առաջնայինը քաղաքական գործոնն է:
Միջադեպ է արձանագրվել Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ այսօր՝ հուլիսի 3–ին։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամանքները:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ:
Նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40 կմ/ժ։
Մեկնարկել է Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյան գործով դատական հերթական նիստը. ՈւՂԻՂ
Ոստիկանության աշխատակիցներն այս պահին ուժեղացված ծառայություն են իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու փողոցում՝ Մալաթիա տոնավաճառի մոտակայքում:
Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկից իրեն ցած նետած՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ։
63-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։
Չէ, էս նորմալա՞: Գիշերվա ժամը 2:40, երբ Բագրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա,ինձ տուգանում են 10.000 դրամ,քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել):
Դուք ցինիկ եք ու տխմար,պարոն Թորոսյան,դուք աղետ եք մեր ժողովրդի գլխին,հանգիստ նստեք տեղներդ ու պատրաստվեք ԱԺ֊ի քննիչ հանձնաժողովում պատասխանել կորոնավիրուսի տապալման հետ կապված բոլոր հարցերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո ֆեյսբուքում մառազմատիկ ստատուսներ շաղ տալու համար:
Հուլիսի 2-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Ղազարյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Տղամարդը կասկածվում է խաբեությամբ գումար հափշտակելու մեջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադբեջանից։
Հունիսի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ստուգել են Վանաձոր քաղաքի 39-ամյա մի բնակչի 16 խմ փայտանյութով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի մեքենան:
Ամերիկյան Կոնեկտիկուտի նահանգի Գիլդֆորդ քաղաքի բնակիչներից մեկն այցելել է իր ընկերոջը, որն ապրում է վարձակալած տանը, և սենյակներից մեկում պատահաբար ընկել է ջրհորը, որը, ինչպես պարզվել է, թաքնված է եղել փայտե հատակի տակ: Տղամարդը մոտ 30 րոպե անցկացրել է ջրով լցված ջրհորի մեջ, մինչև փրկարարների ժամանումը, գրում է 7NEWS-ը:
Արտակարգ դրության հենց սկզբին մարտի 17-ին մեր գանձապետարանում հաշիվ բացվեց: Երկար անունով հաշիվ՝ ուր հավաքվելու էր «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունը պետությանը՝ (որպես) կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն»: Կորոնավիրուսի կանխարգելումը, ցավոք, չստացվեց: