Բաժիններ՝

Երեք երեխաների մայրը, ով կորոնավիրուսի հետևանքով կորցրել է աշխատանքը, չգիտի` ինչպես տան վարձը վճարել և կերակրել երեխաներին

Թերեզա Պողոսյանը, ով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամի արդյունքում պարապուրդի է մատնվել, չգիտի, թե ինչպես կարող է տան վարձը վճարել և սնունդով ապահովել երեխաներին։

«Ամուսնալուծված եմ, 3 երեխա ունեմ ՝ 3, 5, 13 տարեկան։ Մարտի 13-ից չեմ աշխատում։ Ակումբներից մեկում սպասք լվացող եմ աշխատել։ Երբ վերսկսեցին աշխատանքները՝ ընդամենը մեկ հոգու կանչեցին գործի։ Այդպես դարձել եմ գործազուրկ։ Թաղապետարանը օգնեց մեկ անգամ՝ 2 կգ ալյուր, 3 կգ կարտոֆիլ, երկու ձեթ և 4-5 ձավարեղեն տվեցին։

Պետության սոցիալական աջակցության ծրագրից էլ եմ օգտվել՝ 34․157 դրամ հասել է։

Հիմա բնակարանի վարձը չեմ կարողանում տալ, գումարած դրան՝ սնունդի հարցը, որ չեմ կարողանում հոգալ։ Ամիսը 40․000 դրամ եմ տան վարձ վճարում, հիմա 160․000 դրամի խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Թերեզան։

Օգնություն ցուցաբերելու համար կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով՝ 094867737։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս