Բաժիններ՝

Տեղեկություններ են ստացվել, որ վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են. ոստիկանությունը զգուշացնում է

Տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն։

Ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով մեկնել են նշված վայրեր և կարգավորել են իրավիճակը։
Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ կազմակերպություններին հորդորում ենք գրասենյակների դիմաց հերթերը կանոնակարգել այնպես, որ չխախտվեն Պարետի որոշումները։ Խախտողները կենթարկվեն պատասխանատվության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս