Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:
Հունիսի 30-ին, ժամը 10։10-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը կրկին մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք:
Հուլիսի 1-ից №686/685 էլեկտրագնացքների ուղերթները Գյումրի-Երևան-Գյումրի ուղղությամբ կկազմակերպվեն նոր ԷՊ2Դ տիպի նոր գնացքներով:
Հունիսի 29-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Հունիսի 30-ին, ժամը 02։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Նվեր Ծառուկյանի փաստաբանը գրություն է ուղարկել քննչական կոմիտե` հայտնելով, որ այս պահին Ծառուկյանի որդին չի կարող հարցաքննության ներկայանալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ամերիկացի հիփ-հոփ և ռեփ երգիչ Մայլս Փարքս ՄակՔոլումը, ավելի հայտնի՝ որպես Lil Yachty, վթարի է ենթարկվել իր Ferrari 488-ով: Ռեփերն ինքը լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց ջարդել է 330 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենան, գրում է Billboard-ը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արալեզ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է երկու ծառայած եղբայրների երրորդ եղբայրը լինելու հիմքով` մեղմ ասած ճիշտ չի ասում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Վարակի դեմ քարոզով հիմնականում զբաղված էին վարչապետն ու առողջապահության նախարարը: Բնականաբար, նրանց ազդեցությունը կարող էր էֆեկտիվ լինել հանրության մի մասի համար: Մինչդեռ մյուս մասի համար այն ենթագիտակցորեն չէր կարող ազդել և նույնիսկ կարող էր հակառակ էֆեկտն ունենալ: Ասվածի վառ օրինակն այն էր, որ այդ քարոզը չէր ազդել նույնիսկ մեր երկրի ՊՆ գլխավոր շտաբի պետի վրա և նա հարսանիք էր արել: Էլ ուր մնաց, որ փաշինյանենց քարոզն ազդեր շարքային քաղաքացիների, այն էլ այն քաղաքացիների վրա, որոնց համար իշխանության ներկայացուցիչների խոսքը վստահելի չէ:
«800-900 միլիոն դոլարի տարեկան շրջանառություն ունի այս ոլորտը, որի մեծ մասը ստացվում է ապրիլ-մայիս ամսվա շրջանառությունից։ Հենց այդ ամիսների ժամանակ էր, որ պետությունից սպասում էինք ուղիղ աջակցություն, որը չեղավ։ Դրանից բացի, մենք ամառվա ընթացքում ունենում ենք հազարավոր միջոցառումներ, որոնք ապահովում են 20 հազար աշխատատեղ, և հիմա այս բոլոր մարդիկ դարձել են անգործ. հիշեցնեմ, որ միայն ամառվա միջոցառումների ժամանակ մենք ունենում էինք 200-300 միլիոն դոլարի շրջանառություն»,- ասաց նա։
Այն կարծիքները, թե հնարավոր է՝ խնդիրը ՀՀ սահմաններից դուրս է, Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավարը չբացառեց՝ նշելով․ «Կարող է պատահի՝ Հայաստանում չէ, Թուրքիայում է։ 10 կմ-ն արագիլի համար ի՞նչ է։ Սա ուսումնասիրել է պետք։ Ընդհանրապես գնում Արաքսում սնվում, հետ են գալիս, դաշտերում էլ։ Արարատի, Արմավիրի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններն առաջին հերթին պետք է զբաղվի դրանով»։
2020թ. հունիսի 26-ին, հերթական անգամ, պահանջած կաշառքի գումարը՝ 100,000 ՀՀ դրամը ստանալու պահին, Ն.Պ.-ն հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որի ընթացքում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 26.09.2019թ. N 1335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 01.07.2020 թ.-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ դժվար է ասել, թե Հայաստանում հրդեհների պատճառն ավելի շատ մարդկային գործոնի՞ հետևանք է, թե՞ բնածին։ Նրա կարծիքով՝ թերևս, երկուսն էլ միմյանց ակնհայտորեն լրացնում են։
«Աշխատողների 30 տոկոսն է գալիս։ Մի մասն էլ դեռ չի գալիս, քանի որ հումքին ենք սպասում, դեռ չկա։ Մենք պատվերով ենք աշխատում, հումքը տրամադրում են, մենք արտադրում, հետ ենք ուղարկում Եվրոպա։ Քանի որ իրենք էլ են հետևում ՀՀ-ում պարետի որոշումներին, ասացին՝ դե, որ դադարեցրել եք աշխատանքը երկու շաբաթով, մենք էլ երկու շաբաթ հումք չենք ուղարկել։ Երևի հուլիսի 1-ից կուղարկեն, չգիտեմ։ Բարդ իրավիճակ է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հունիսի 29-ին հեռավար խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Մարտի 16-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 263 նմուշառում, վերահսկվել է՝ 939 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 5:
Նախորդ տարի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, այսօր որդու լուսանկարով եկել էր Ազգային ժողով։ Տիկին Գոհարին հանդիպեցինք ԱԺ անցակետում՝ սպասում էր, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իրեն ընդուներ։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, խստորեն հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախորդ շաբաթվա տվյալներով արձանագրվել է երեխաների հաճախումների նվազում. մանկապարտեզ հաճախում են ցուցակագրված երեխաների մոտավորապես 3.5%-ը:
«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված բոլոր երեխաներն ու դայակներն առողջացել են:
«Եւ այսպես՝ ամբողջ Հայաստանում: Գծանշումը կա, կանոնները կան, կանոնների պահպանումը չկա: Էստեղ է ամբողջ պրոբլեմը»:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացրել Կենդանաբանական այգում:
«Վերջացրի թվերը համեմատելը և այդպես էլ չհասկացա, թե Թորոսյան Արսենն ինչո՞վ էր հպարտանում… Որ 1 մլն բնակչի հաշվով մահերի թվով աշխարհի Top 20-ո՞ւմ ենք։ Որ աշխարհում մահերի բացարձակ թվով 51-րդ տեղո՞ւմ ենք (այն դեպքում, երբ բնակչության թվով 135-րդն ենք աշխարհում»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Երեկ համացանցում մի լուսանկար էր շրջանառվում, որտեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սրճարանում առանց դիմակի նստած էին։ Լուսանկարից պարզ երևում էր, որ պատգամավորները ոչ ուտում են, ոչ էլ սուրճ խմում, այլ հեռախոսներով ինչ-որ բան են կարդում։ Այսինքն՝ ակհայտորեն խախտում էին պարետի սահմանած կարգը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ ԱԺ աշխատակազմը չի տիրապետում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ ամբողջական տվյալներին։