Կիպրոսի ափերի մոտ ապօրինի ներգաղթյալների տեղափոխող նավ է շրջվել ու խորտակվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նավի խորտակման հետևանքով զոհվել է նվազագույնը 6 մարդ, նրանց թվում` 2 կին և երեխա: Զոհերից մեկի մոտ հայտնաբերվել է սիրիական անձնագիր: Քանի մարդ է գտնվել նավում, հայտնի չէ: Երկու տեղացի ձկնորսների հաջողվել է լողալով ափ հասնել, որտեղ, սակայն, […]
Թայֆունի պատճառով մոտ 300 մարդ արդեն լքել են իրենց բնակարանները և պատսպարվել անվտանգ վայրերում: Թայֆունի պատճառով փակվել է Նախա քաղաքի գլխավոր օդանավակայանը:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «Արմսթրոնգն ու իր ընկերներն աշխարհին ցույց են տվել, որ ամերիկյան ոգին կարող է հաղթահարել երևակայական սահմանները, որ ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչ: Լուսնի մակերևույթին Արմսթրոնգի առաջին քայլը դարձավ մարդկության նվաճում, որը երբեք չի մոռացվի: Նիլը Ամերիկայի մեծագույն հերոսներից մեկն է` ոչ միայն իր, այլև բոլոր ժամանակների»:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Միջադեպը տեղի է ունեցել Սարդաշտ քաղաքի մոտ` Իրաքի սահմանի հարևանությամբ: Վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ռազմական հրամանատարությունը ցավակցել է զոհվածների հարազատներին եւ պահապանների կորպուսին:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Կենդանաբանական այգու այցելուների շրջանում տուժողներ չկան:
Վենեսուելայի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 7 մարդ զոհվել է: Եւս 48 մարդ վիրավոր է: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի առավոտյան գործարանի տարածքում, որը գտնվում է երկրի հյուսիսում գտնվող Պարագուանա թերակղզում` Ամուայ քաղաքի նավահանգստային քաղաքում:
Օգոստոսի 24-ին մի քաղաքացուհի ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք և հայտնել, որ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Ա. Պետրոսյանին, որը հունիսի վերջերին Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Համաձայն նախնական տվյալների` 12 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, բոլորն էլ հոսպիտալացվել են Մաչալա քաղաքի բժշկական հաստատություններ:
Կանացի հագուստի դիզայները բարկության պահին Նյու Յորքի Empire state building-ի տարածքում կրակել է իր նախկին գործընկերոջը, որից հետո սպանվել է ոստիկանության կողմից:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին, ժամը 17.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ստացված ահազանքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: Հանգամանքները պարզվում են:
Սպասվում է, որ թայֆունը կղզի կհասնի կիրակի օրը: «Նաբի» անունով մի թայֆուն 2005-ին Ճապոնիայում ավելի քան 20 մարդու կյանք է խլել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել եվ իջեցրել են կառուցատարրը (2մ երկարությամբ, 25 սմ լայնությամբ, քաշը մոտ 300 կգ):
Այրվել է Գ. Աբրահամյանին պատկանող «Սանյո» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ և ներսում 4 անվադող:
Քիչ առաջ հաղորդագրություն էր հրապարակվել Երևանի Րաֆֆու փողոցում ավտոբուսի այրվելու մասին: Ահազանգը, պարզվում է, չափազանցված է եղել: ԱԻՆ լրատվական ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆի փողոցի մոտակայքում այրվում է ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի 15 հասցեում՝ ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության շենքում ռումբ է տեղադրված:
Այսօր փոխհրաձգություն է տեղի ունեցել Նյու Յորքի կենտրոնում, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ի մոտ:
Եկատերինբուրգում Բորիս Ելցինի ծննդավայրն է, և Ռուսաստանի առաջին նախագահի պատվին, նրա մահվանից հետո, այստեղ որոշվել է նրա արձանը կանգնեցնել:
Թուրքիայի Բաթմանի Սասունի շրջանում` Մարութա լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացնելու հարցով Ստամբուլում Սասունի հայերի միության ղեկավար Ազիզ Դաղջըն դիմել է դատախազություն, տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը: Հայ համայնքը նաև արձագանք է սպասում Մշակույթի և տուրիզմի նախարարությունից և համապատասխան բոլոր գերատեսչություններից:
Դեպքի վայր մեկնած փրկարարները սանդուղքի միջոցով նշված շենքի 3-րդ հարկի պատուհանից մտել են նշված բնակարան և բնակարանի հյուրասենյակում` հատակին, հայտնաբերել են տղամարդու դի:
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝ ոստիկանական ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Տորֆավան գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Արա Ս.-ն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Այսօր` օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արարատի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 23-ամյա Լևոն Խաչատրյանը, վարելով «ՎԱԶ 21 011» մակնիշի 29 ԼՕ 253 համարանիշի ավտոմեքենան, Ռանչպար-Մասիս ավտոճանապարհի Նորամարգ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փշալարերով պատված ճանապարհին և հայտնվել ջրատարում:
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: Էմմա Սարգսյանը ծնվել է 1939թ.: Կատարվում է նախաքննություն:
Կասկածյալը, ըստ տեղեկությունների, սոցիալական ցանցում գրանցվելով այլ անձի պայմանական անվամբ, ծանոթացել է 8-ամյա մի աղջնակի հետ, նամակագրության միջոցով բացատրել կնոջ ու տղամարդու սեռական օրգանների նշանակությունը, սեռական հարաբերություններ ունենալու ձևերը, այդ թվում՝ խաթարված, համոզել իր հետ ունենալ նման հարաբերություններ, ընդ որում, նկարահանվելու պայմանով:
Աղջիկը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Ոստիկանությունը հանգամանքները պարզում է:
Երեկվանից անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի հյուսիսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հայտնում է Reuters-ը: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ իրավիճակ է հայտարարել երեք` Թեհամա, Շաստա և Փլումաս շրջաններում:
168.am-ի հետ հեռախոսազրույցում Աշտարակի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Մինասյանն ասաց.«Հիվանդը պառկած է վիրահատական բաժանմունքում: Կոտրվածքներ չունի, բայց գլխուղեղի ցնցում ունի, ինչի համար էլ հիմա բուժվում է: Առայժմ Գևորգը գտնվում է հետազոտման փուլում, իսկ նրա վիճակն առավել պարզ կդառնա օրվա 2-րդ կեսին»:
Օգոստոսի 23-ին, ժամը 04.05-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոպատահարի հետևանքով տուժած Լիլյա Մովսիսյանը ՀՀ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Քութայիսի քաղաքի հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Երեկ ժամը 23.00-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակչուհի` 34-ամյա Գոհար Բարսեղյանը, օձի խայթոցից թունավորումով, տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: 168.am-ի հետ հեռախոսազրույցում Աշտարակի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Մինասյանն ասաց. «Օձը Գոհարին խայթել է աշխատանքից տուն վերադառնալու ժամանակ: