Թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման հարցով

Սասունի շրջանում գտնվող Մարութա սարի գագաթին գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման հարցով թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական  Haberler կայքը, տեղական իշխանությունների ներկայացուցիչ Բահադիր Յորուքը հայտարարություն է արել, թե եկեղեցին ավերվել է անհայտ անձանց կողմից:
«Ժանդարմերիան ուսումնասիրություն է իրականացրել դեպքի վայրում: Մեր պահանջով` տարածքն ուսումնասիրել է նաև նահանգի Մշակույթի վարչության աշխատանքային խումբը: Այժմ սպասում ենք նրանց զեկույցին, որ առաջնորդվենք դրանով»,- ասել է Յորուքը:

Ավանդույթի համաձայն, այս տարի ևս, հուլիսի 30-ին Հայաստանից և Թուրքիայի տարբեր բնակավայրերից հավաքված հայերը արևածագը դիմավորել էին 2.983 մետր բարձրություն ունեցող Մարութա լեռան գագաթին, ապա մոմ էին վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Եկեղեցին ավերվել էր դրանից հետո:

Լուրը լսելուց հետո  Սասունի հայերի միությունը դիմել էր դատախազություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031