
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը փնտրում է բնակիչների նկատած առյուծին

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Էսեքս կոմսության տարածքում փնտրում է մի առյուծի, որին, իբր, տեղի բնակիչները տեսել են դաշտում:
Ինչպես հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը` որոնողական աշխատանքներին մասնակցում են զինված ոստիկանները և 2 ուղղաթիռ:
Քոլչեսթեր քաղաքի գազանանոցի աշխատակիցները, որոնց դիմել են ոստիկանները, առյուծի մասին լուրը բավական ճշմարտանման են համարել, առավել ևս` որ բնակիչներից մեկին հաջողվել է լուսանկարել կենդանուն:
Կենդանաբանական այգու բոլոր բնակիչները տեղում են: