Բորժոմի մոտ անտառային հրդեհները կարողացել են մարել միայն ուղղաթիռով
Սամցխե-Ջավախք շրջանում օգոստոսի 26-ի երեկոյան բռնկված հրդեհը հնարավոր է եղել մարել միայն ավիացիայի մասնակությամբ: Հրդեհը ծագել է վրացական Բորժոմիից 13 կմ հեռավորության վրա` Չոբիսխևի գյուղի մոտ:
Հրդեհի մարման համար կիրառվել են տեղական հրշեջ ծառայության եւ ռեյնջերների ուժերը: Սակայն աշխարհագրական դիրքի դժվարությունների պատճառով սարքավորումները հնարավոր չի եղել հասցնել հրդեհի:
Դեպքի վայր են ուղարկվել Վրաստանի ՆԳն-ի երկու ուղղաթիռ, որոնք ակտիվորեն մասնակցել են հրդեհամարման աշխատանքներին եւ կարողացել են արդեն առավոտյան նվազագույնին հասցնել կրակը, այժմ անտառապահներն ու հրշեջները վերացնում են հրդեհի վերջին հետքերը, հայտնում է վրացական apsny.ge լրատվական կայքը:
Հրդեհի արդյունքում այրվել է 1 հա սոճու անտառ: Դեռեեւս պարզ չէ, թե ինչն է դարձել հրդեհի պատճառ: