Էկվադորում ուղևորատար ավտոբուսը գլորվել է ձորը

Էկվադորում ուղևորատար ավտոբուսը գահավիժել է ավելի քան 300 մետրանոց ձորը: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել նախօրեին, տեղեկացնում է rosbalt.ru կայքը:

Համաձայն նախնական տվյալների` 12 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, բոլորն էլ հոսպիտալացվել են Մաչալա քաղաքի բժշկական հաստատություններ:

Ողբերգությունը տեղի է ունեցել մի վայրում, որը հայտնի է որպես La ruta del diablo («Սատանայի ճանապարհ»):

Համաձայն ողջ մնացած ուղևորների` վարորդը կորցրել է կառավարումն ու ավտոբուսը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, ընկել է կիրճը:

Գրեթե բոլոր ուղևորները էլ Օրո գավառի գյուղացիներ են: Դեպքի վայրում դեռ աշխատում են փրկարարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031