Ռումբի մասին ահազանգը հերթական անգամ կեղծ էր. ոստիկանությունը զբաղվում է

Օգոստոսի 24-ին, ժամը 17.24-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 13ա շենքում (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենք) ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ: Տարհանվել էին վարչության աշխատակիցները:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության և ԱԱԾ կինոլոգիական ծառայության աշխատակիցները տարածքի ուսումնասիրման արդյունքում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: Այս մասին 168.am-ը տեղեկացել է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ հերթապահները և “1-03” ծառայության դիսպետչերը:

Միաժամանակ Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին, ժամը 17.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ստացված ահազանքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: Հանգամանքները պարզվում են:

Տեսանյութեր

Լրահոս