«Դերասանը նետվել է երրորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից այսօր ժամը 13.15-ին: 13.27 րոպեին դեպքի վայր են ժամանել շտապ օգնության աշխատակիցները, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- interfax գործակալությանը հայտնել են վարչությունից:
Ամինաթ Սապրիկինայի հետախուզումը սկսվել է այս տարվա մարտից: Նրան փնտրում էին, որպես հնարավոր մահապարտի: Հատուկ ծառայությունները ենթադրում էին, որ աղջիկը ինքն իրեն պայթացրել է Մախաչկալայի կամրջի վրա մայիսի 3-ին, սակայն փորձագետները դա հերքել են: Օգոստոսի 28-ին Սապրիկինան, այնուհանդերձ ինքնապայթյուն է իրականացրել` սպանելով տեղի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Սաիդ-աֆանդիին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Պարզվել է նաև վրաերթի ենթարկված անձի ինքնությունը՝ 1928 թ. ծնված Ալեքսանդր Հովսեփյան:
Վրաստանի Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ դեռեւս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Ն.Սերգեյանի և 1976 թ. ծնված Ա. Ղազարյանի միջև, որի ընթացքում Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով մահացու վրաերթի է ենթարկել Ն. Սերգեյանին և դիմել փախուստի:
Այրվել է տան աստիճանավանդակը եվ առաստաղը` 15 քմ մակերեսով, երկու մահճակալ եվ հեռուստացույց , իսկ տուժած 1930թ. ծնված Կամո Բաբայանին մինչև հրշեջ-֊փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ընթանում է քննություն: Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել ավիավառելիքի սպառվելու պատճառով:
«Երեկոյան ժամը 10-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ 5 բանվորներ ընկել են Բուրդենկոյի անվան հոսպիտալի փողոցում գտնվող դիտահորը։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցներին հաջողվել է ողջ դուրս բերել միայն նրանցից մեկին», – Life News-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Տեղի իշխանությունների հայտարարությունների համաձայն` զոհերի մասին տվյալները կարող են փոխվել, քանի որ տարածաշրջանի հաղորդակցման համակարգը վնասված է, ինչը թույլ չի տալիս օպերատիվ կերպով տեղեկատվություն հավաքել:
Այսօր Եղվարդի խճուղում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Հովհաննես Փարվանյանին: Վերջինս տեղում մահացել է:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 16-րդ կմ-ում՝ Թորոսգյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ինդոնեզական Ճավա ու Սումատրա կղզիները բաժանող Զոնդի նեղուցում, Արևմտյան Ճավայի մայրաքաղաք Բանդունգ քաղաքի մոտ ակտիվացել է «Տնկուբան-Պրաու» հրաբուխը:
Աղետի գոտում շարունակում են փրկարարական աշխատանքները: Աղետի գոտի են ուղարկվել վրաններ ու անհրաժեշտ իրեր:
Չինաստանի հարավարևմտյան հատվածում տեղի են ունեցել մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը հասել է մինչև 5.7-ի: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ինչի հետևանքով Ա. Բադալյանը և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեվոր՝ 1995թ. ծնված Մանվել Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:
Ներգաղթյալների թվում հիմնականում Սիրիայի, Պաղեստինի և Իրաքի քաղաքացիներ են: 15 մետրանոց ձկնորսական նավը խորտակվել է ժայռերին բախվելուց հետո:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Արամ Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արտյոմ Կ.-ն: Սեպտեմբերի 5-ին Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ նշված հանցագործությունն ինքն է կատարել: Արտյոմ Կ.-ն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:
Մոտ 50 մարդու հաջողվել է ինքնուրույն ափ հասնել և փրկվել: Մնացածների որոնման աշխատանքները շարունակվում են: Դեռևս հայտնի չէ, թե ուր էր ուղևորվում ապօրինի ներգաղթյալներով լեցուն այդ նավը:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Աֆյոնկարահիսարի նահանգապետ Իրֆան Բալքանլըօղլուն ընդգծել է, որ պայթյունն ահաբեկչական հարձակման կամ խափանարար գործողության հետևանք չէ: Պայթյունի պատճառներն անհայտ են մնում:
Ըստ տեղի դատախազի հայտարարության` սպանության 4 զոհերից 3-ը Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկներ եւ մեկ ընտանիքի անդամներ են եղել: Դատախազը նաեւ նշել է, որ մեքենայում հայտնաբերվել է ողջ մնացած 4-ամյա աղջնակ, որն այնտեղ անցկացրել է 8 ժամ: Նրա վիճակի մասին չի հաղորդվում:
Հնդկական Թամիլնադ նահանգի Սիվակասի քաղաքում, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը, մի քանի նմանատիպ գործարաններ կան, որ զբաղվում են հրավառության պարագաների արտադրությամբ:
Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով, իսկ բեռնախցիկից` «BENNELLI ARMI» տիպի հրացան` լիցքավորված 4 փամփուշտով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խաբեությամբ խոշոր չափերով գումարներ հափշտակելը), որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Վթարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Դեպքի մասին տեղեկացվել է «1-02» ծառայության հերթապահը: Պարզվել է, որ տուժողը Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի 121-րդ բնակարանի բնակիչն է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները, մուտք գործելով բնակարան, միջանցքում հայտնաբերել են 1948թ. ծնված Կ. Բախշինյանի դին:
Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: