
Սևանի մայրուղում ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 24-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.47-ին, մարվել` 23.01-ին:
Այրվել է Գ. Աբրահամյանին պատկանող «Սանյո» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ և ներսում 4 անվադող: