
Երկրաշարժից ողջ Կենտրոնական Ամերիկան և Մեքսիկան ցունամիի վտանգի տակ են

Էլ Սալվադորի ափերի մոտ` Պուերտո էլ Տրիունֆո քաղաքից 111 կմ հեռավորության վրա, հզոր, 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկարշարժ է տեղի ունեցել, հայտնում է Associated Press-ը:
Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության հաղորդման` երկարշարժի հետևանքով զոհեր և փլուզումներ չկան: Սակայն Խաղաղօվկիանոսյան ցունամիի նախզգուշացման կենտրոնից` ողջ կենտրոնական Ամերիկայի երկրների և Մեքսիկայի համար ցունամիի վտանգ է հայտարարվել:
Էլ Սալվադորը գտնվում է Խաղաղ օվկիանոսի «Հրե օղակում», ինչի հետևանքով երկարշարժներն ու հրաբխային ժայթքումներն այստեղ հաճախ են տեղի ունենում: