Խոշոր պայթյուն Վենեսուելայի նավթավերամշակման գործարաններից մեկում. կան զոհեր

Վենեսուելայի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկում տեղի ունեցած  պայթյունի հետեւանքով 7 մարդ զոհվել է: Եւս 48 մարդ վիրավոր է:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի առավոտյան գործարանի տարածքում, որը գտնվում է երկրի հյուսիսում գտնվող Պարագուանա թերակղզում` Ամուայ քաղաքի նավահանգստային քաղաքում:

Վենեսուելայի էներգետիկայի նախարար Ռաֆայել Ռամիրեսի խոսքով, պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը, որից տուժել են նաեւ մոտակայքում գտնվող մի քանի տներ:  Մոտակա թաղամասերի բնակիչները տարահանվել են, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ամուայ» նավթավերամշակման   գործարանը, որը պատկանում է ազգային «Petroleos de Venezuela Sa» նավթային ընկերությանը, հանդիսանում է երկրի ամենախոշոր` «Պարագուանա» նավթամշակման համալիրի մի մասը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031