![](/banners/BeFunky-design.jpg)
Կիպրոսի ափերի մոտ ապօրինի ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/zzz2.jpg)
Կիպրոսի ափերի մոտ ապօրինի ներգաղթյալների տեղափոխող նավ է շրջվել ու խորտակվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նավի խորտակման հետևանքով զոհվել է նվազագույնը 6 մարդ, նրանց թվում` 2 կին և երեխա: Զոհերից մեկի մոտ հայտնաբերվել է սիրիական անձնագիր:
Քանի մարդ է գտնվել նավում, հայտնի չէ:
Երկու տեղացի ձկնորսների հաջողվել է լողալով ափ հասնել, որտեղ, սակայն, նրանց ձերբակալել է այսպես կոչված` ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ոստիկանությունը: Նրանք կասկածվում են ներգաղթյալներին ապօրինի տեղափոխելու մեջ: