Թուրքիայում այրվում է Իրաքից եկող նավթամուղը

Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփի շրջանում այրվում է Քիրքուկ-Յումուրթալըք նավթամուղը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտն են և այն մարել  դեռևս չի հաջողվում:

Արդեն դադարեցվել է նավթի հոսքը, և շրջանում զինվորները անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել: Հրշեջները փորձում են վերահսկողության տակ վերցնել կրակը:Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Հիշեցնենք, որ նավթամուղի նախորդ հրդեհը բռնկվել էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031