Նյու Յորքի կենտրոնում հրաձգություն կազմակերպողը ահաբեկիչ չէր, այլ…կատաղած դիզայներ

Կանացի հագուստի դիզայները  բարկության պահին Նյու Յորքի Empire state building-ի տարածքում կրակել է իր նախկին գործընկերոջը, որից հետո սպանվել է ոստիկանության կողմից:
Եվս 9 մարդ վիրավորվել է հրաձգության արդյունքում: Նյու Յորքի քաղաապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանության տվյալներով` կրակողը Մանհեթընի բնակիչ 53-ամյա Ջեֆֆի Ջոնսոնն է եղել: Նրա զոհը 41-ամյա մի բնակիչ է եղել, ում անունը չի նշվում: Ջեֆֆի Ջոնսոնը մեկ տարի առաջ հեռացվել է Hazan Imports ընկերությունից, որտեղ նա աշխատել է 6 տարի: Ջեֆֆին կրակել է իր նախկին գործընկերոջ գլխին 3 անգամ:
Ավելացնենք, որ 102 հարկ ունեցող Empire state building-ը Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերերից մեկն է: Նրա բարձրությունը 442 մ է:

Տեսանյութեր

Լրահոս